Ազատության հրապարակում սպորտային միջոցառումներ են անցկացնելու փետրվարի 15-ից մարտի 15-ը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 31, 2011 12:03

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 27.01.2011թ. որոշմամբ ընդունվել է ի գիտություն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի բաժնի պետի 25.01.2011թ. իրազեկումը` 2011 թվականի փետրվարի 15-ից մարտի 10-ը Ազատության հրապարակում սպորտային միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ:
Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի նույն օրվա մեկ այլ որոշմամբ ընդունվել է ի գիտություն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետի 27.01.2011թ. իրազեկումը` 2011 թվականի փետրվարի 15-ից մարտի 15-ը Ազատության հրապարակում մշակութային միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ:

Դիտվել է 939 անգամ:
Print Friendly

Leave a Reply