f

Անկախ

Աշխատանքային ա՞յց, թե նոր շրջադարձ. Սերգեյ Մարկեդոնով


«Համաշխարհային պրոլետարիատի առաջնորդի» ծննդյան օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով ժամանեց Մոսկվա: Առաջին հայացքից՝ սովորական դիվանագիտական առօրյա: Նման դեպքերին բնորոշ բոլոր ջերմ խոսքերն ասված են, դրական գնահատականները՝ տրված: Սակայն որոշ նկատառումներ կան, որոնք թույլ են տալիս այդ ուղևորության մասին ասել, որ այն շատ ավելի նշանակալի է, քան պարզապես երկու երկրների հանդիպումը:

Ալիևի այցը տեղի է ունենում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների կտրուկ սառեցման խորապատկերում: Եվ հակառակը՝ Երևանի «վեստերնացման» ուղղությունը առաջ է գնում սրընթաց արագությամբ: Սոցիալական ցանցերի լեզվով ասած՝ Վրաստանի վիճակը նրա արտաքին եզերքներում, ասենք ներսում էլ, «ամեն ինչ բարդ է»: Միաժամանակ Թուրքիայի դիրքերն ամրապնդվում են, իսկ ռուսական խաղաղապահ զորակազմը ժամանակից շուտ լքում է Ղարաբաղը՝ իր հետևից թողնելով հակասական հույզեր ու գնահատականներ ոչ միայն կովկասյան խաղացողների շրջանում, այլև հարևան պետություններում ու հարակից եվրասիական տարածաշրջաններում:

Ռուս-ադրբեջանական հարաբերությունները 1991-2024 թթ. բարդ ու հակասական են զարգացել: Սկզբում Բաքուն, հավանաբար շատ ավելի, քան Թբիլիսին, Մոսկվային խնդրահարույց գործընկեր էր երևում Անդրկովկասում: Այնուհետև իրավիճակը սկսեց փոխվել: 2008 թվականից ներմուծվեց «ռազմավարական գործընկերություն» եզրույթը, որը այդուհանդերձ դիտարկվում էր Հայաստանի «ռազմավարական դաշինքի» հետ համեմատության մեջ: 2022 թ. փետրվարին ՌԴ-ն և Ադրբեջանը «դաշնակցային գործակցություն» պայմանավորվեցին: Պաշտոնապես երկու կովկասյան պետությունների հարաբերությունները Ռուսաստանի հետ հավասարվեցին: Բայց մի՞թե իրականությունը միշտ է համապատասխանում պաշտոնական կարգավիճակին: Վերջին տարիներին Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները վերելք են ապրել, իսկ Մոսկվայինն ու Երևանինը՝ անկում: Սա պարզապես փաստի արձանագրում է՝ առանց «վատ-լավ» ձևաչափով գնահատականների:

Ի՞նչն է մոտեցնում Բաքվի և Մոսկվայի դիրքերը: Այսօր, թերևս, Արևմուտքի անախորժությունը: Ավելացնենք դրան նաև արժեքային չափումները: Պուտինի և Ալիևի հանդիպման ժամանակ իզուր չծագեց ԲԱՄ-ի կեսդարյա հոբելյանի թեման (և այդ նախագծում Ադրբեջանի գործող նախագահի հոր առանձնահատուկ դերը): Քանի որ խորհրդայնամետ կարոտախտը դարձել է այսօրվա ռուսական արժեքային տարածության անքակտելի մասը, déjà vu-ի տպավորություն է ծագում: Ադրբեջանական ԽՍՀ-ն իր գոյության վերջին տարիներին վայելում էր կուսակցական-պետական վերնախավի պահպանողական հատվածի աջակցությունը, մինչդեռ «հակախորհրդային-ժողովրդավարական» Հայաստանը և Ղարաբաղը  տարբեր տրամաչափի,  տարբեր աստիճանի արմատական «վերակառուցողների» համակարգային ու ոչ համակարգային մասն էին կազմում:

Բայց բավակա՞ն են արդյոք թվարկված պայմանները ամուր դաշինքի համար: Ուզում ես լավատես լինել, բայց փորձագիտական խիղճը թույլ չի տալիս տրվել «հաջողությունների գլխապտույտին»: Չէ՞ որ բացի էլիտայից Ադրբեջանում նաև հասարակություն (հատկապես նրա երիտասարդական հատվածը) և սոցիալական ցանցեր կան: Նախ պետք է ուշադիր հետազոտել նրանց, որպեսզի, մեղմ ասած, հասկանանք Կովկասում Ռուսաստանի և նրա քաղաքականության հակասական ընկալումը: Կասեք, թե այդ ամենը այնքան էլ կարևո՞ր չէ: Ի՞նչ կա որ, ոմանք նախկինում Հայաստանի մասին էլ էին ասում, թե կարևոր չէ, ընդամենը ճվճվացողներ ու գրչակներ են: Այսօր այդ «գրչակներից» մեկն իրականացնում է իր երկրի արտաքին քաղաքականության շրջադարձը: Գումարած Թուրքիայի գործոնը, որն իր նշանակությունն ունի,  և բնավ էլ ամեն ինչով չէ, որ թուրքական շահը համընկնում է ռուսականի հետ: Բայց Բաքվի և Անկարայի ռազմավարական ներդաշնակության աստիճանը (ավելացնենք սրան Անկարայի և Վաշինգտոնի ու Բրյուսելի հետ) այնպիսին է, որ թույլ չի տալիս ռուսական գլխին պտտվել չափազանց ուրախությունից: Չմոռանանք նաև Իրանի գործոնը, ինչպես նաև թեհրանյան մտավախությունները՝ կապված տարածաշրջանում  «պանթյուրքիզմի» ամրապնդման հետ: Եվ իհարկե «ուկրաինական հարցը», որը նախկինում էլ առանձնապես չէր մոտեցնում Մոսկվային ու Բաքվին:

6. «Հեղինակ, տաղտկություն մի բեր»,- կասեն իմ հավանական քննադատները: Հոռետեսությունը, իհարկե, մեր մեթոդը չէ: Բայց սթափ գնահատականները, առանց ուռճացված ակնկալիքների և հնարավոր խնդրահարույց հանգույցների ըմբռնումով, ավելի կարևոր են, քան մեղրածոր, քաղցր-մեղցր  բերկրանքը: Բաքվի և Մոսկվայի մերձեցումը փաստ է: Եվ յուրաքանչյուր բարեկամություն ավելի լավ է, քան թշնամությունն ու անհասկացողությունը, ովքեր էլ որ վիճեն: Բայց այն հակա-վեստերնացման ու խորհրդայնամետ կարոտախտի ծավալները մեզանում տարբեր են, ինչպես նաև արժեքային շարքերի դասավորության շարժառիթները: Հարկ է հասկանալ այդ բաները դեռ «ափին», մինչև հեռավոր նավարկությունն սկսելը:

Աղբյուրը

 

Տարածաշրջան Հայաստան Ադրբեջան Ռուսաստան Թուրքիա Իրան Ալիևի այցը Մոսկվա

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից
Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ
Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ
Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են և 2 Toyota-ներն ու Honda-ն
Տաւուշ. հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ չարիքի վախճանին խորհրդանի՞շը. Սևակ Կ. Հակոբյան
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Մայիսի 8֊ին, ժամը 10։00֊ին «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները ուղևորվելու են Աբովյան քաղաք` միանալու Տավուշից սկիզբ առած երթին։
ՈՒՂԻՂ. Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ
Քայլերթը Սևանից,ուղիղ
Ադրբեջանի Նախագահն իր երկրի տարածքի իրական չափը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն
Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին
Բագրատ Սրբազանի Կիրանցից մեկնարկած քայլերթը հասնում է Սեւան քաղաք (ուղիղ)
Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ավելին
Ավելին