f

Անկախ

«Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը խստորեն դատապարտում է այսօր ոստիկանության կողմից հարյուրավոր քաղաքացիների բերման ենթարկելը


«Իրավական կրթություն և վերահսկողություն»

հասարակական կազմակերպությունը խստորեն դատապարտում է այսօր ոստիկանության կողմից հարյուրավոր քաղաքացիների բերման ենթարկելը և նրանց նկատմամբ ուժի կիրառումը: Հատկապես մտահոգիչ է, որ ոստիկանությունը չի խորշել ուժ կիրառել դիտորդություն իրականացնող իրավապաշտպանների և կանանց նկատմամբ:

Իրավական պետությունում ազատությունից զրկելու և ուժի կիրառման ցանկացած դեպք պետք է լինի հիմնավորված, համաչափ կատարված արարքին եւ ոչ խտրական: Մինչդեռ ոստիկանության գործողությունները վկայում են, որ պահպանված չեն մարդու իրավունքների պաշտպանության ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված նույնիսկ տարրական երաշխիքները:

Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ուշադրությունը ցանկանում ենք հրավիրել վերը նշված իրադարձությունների և այդ ընթացքում թույլ տրված խախտումների վրա:

Կոչ ենք անում տուրք չտալ իշխանական քարոզչամեքենայի կողմից տարածվող ստահոդ տեղեկություններին, իրավիճակը գնահատել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության միջազգային սկզբունքների լույսի ներքո` այն իրողության հաշվառմամբ, որ իշխանական քարոզչամեքենայի ազդեցությունը բավականին մեծ է նաև ձեր կառույցների ներսում ու աշխատակիցների շրջանում:

Կարևոր է ստեղծված իրավիճակը գնահատել Ձեր դավանած արժեքներին համապատասխան` վերացարկվելով կոնկրետ անձանցից և արձագանքել Հայաստանում ստեղծված այն իրավիճակին, երբ քրեական գործերը դարձել են ընդդմախոսներին և այլախոհներին լռեցնելու միակ գործիքը:

հայտարարություն «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպություն բռնություն

Ապրիլի 30-ին փոխանակման կետերում դոլարն արժևորվել է, եվրոն և ռուբլին՝ էժանացել
«Փաստ». Տնտեսության քողարկված խնդիրները
Կեսգիշերին քաղաքացին փորձել է նետվել Կիեւյան կամրջից. Փրկարարներն ու ոստիկանները կանխել են
«Փաստ». Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի
«Հրապարակ». Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել
«Ժողովուրդ». «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպ
«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի
՛՛Հրապարակ"․ Կիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է Երևան
«Փաստ». Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով
«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի
Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ»
Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ»
«Փաստ». «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»
Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր արել
Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ավելին
Ավելին