Քաղաքացիների և ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների վիճաբանությունը Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածում, վերածվեց ծեծկռտուքի: Ոստիկանները ուժ կիրառելով են փորձում բացել ճանապարհը:
Քիչ առաջ հայտնել էինք, որ քաղաքացիները մեքենաներով փակել են Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում՝ ի աջակցություն Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների: Այստեղ են նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը:
Հիշեցնենք, որ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։