f

Անկախ

Բագրատ Սրբազան. Կերան Արցախը, հիմա անցել են Տավուշ, վաղը գալու է Տիգրանաշենը


«Ես ճգնությունից չեմ վախենում։ Ուրեմն խնդիրը ճշմարտությունն է և ճշմարտությունը ոչ մի ձևով չի նահանջելու՝ անկախ նրանից՝ ինչ կանեն, ինչ չեն անի, կապ չունի։ Այս ամբողջ շարժումը հանուն Աստծու է, հանուն հայրենիքի, հանուն արդարության ու ճշմարտության»,- հայ-վրացական միջպետական ճանապարհի փակված հատվածում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Նա նշեց, որ այս ժողովուրդը խաբված է. «Այստեղ մեծ սուտ է խոսվել, շատ մեծ սուտ և այդ ստի պատմությունը պետք է չեզոքացնենք։ Այս ժողովրդին խաբել են, խաբված է, մարդը խաբել է, 2021 թվականին եկել ու այս մարդկանց քվեները գողացել է՝ մի բառ չսելով, թե ինչ է այստեղ տեղի ունենալու։ 

2024 թվականին փոխարենը գա ու ներողություն խնդրի, ահաբեկում է, վախեցնում պատերազմով»։

Բագրատ Սրբազանը համոզված է, որ ճշմարտությունը պետք է հաղթի։

Այսօր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պետք է հանդիպի Տավուշի վարչական շրջանների ղեկարների հետ։

«Ես Մհեր Գրիգորյանին որևէ ասելիք չունեմ, նրա հետո որևէ անելիք չունեմ։ Կանչել են մեր վարչական ղեկավարներին՝ փորձելով ողջ գործընթացը տեղափոխել այդ մարդկանց, մեր վարչական ղեկավարների պատասխանատվության դաշտ, այսինքն ամեն ինչում, ինչ էլ տեղի ունենա, իրենք լինեն առաջին պատասխանատուն բոլոր առումներով։ Սա հանցագործություն է, վարչական ղեկավարներն ի՞նչ պետք է անեն, այդ մարդկանց պետք է համոզե՞ն, թե պետական սահմանն ինչպե՞ս պետք է լինեի, միջպետական հարաբերություններն ինչպե՞ս պետք է լինեն։ 
Արդեն հող են նախապատրաստում բոլոր առումներով, որ այս մարդկանց պատասխանատվության դաշտ տեղափոխեն։ Սա անընդունելի է։ Սա ամբողջ հայոց պետականության հարցն է։ Հարցը պետք է լուծվի ՀՀ օրենքների համաձայն, միջազգային պայմանագրերի սկզբունքներով»,- ասաց Տավուշի թեմի առաջնորդը։

Սրբազանը դիմեց գործարարներին. «Սա որևէ իմաստով տեղական խնդիր չէ, սա հայոց պետականության հարցն է, այն պետականության, որի մեջ դուք ապրում եք, կենացներ եք խմում, արժեքներ ստեղծում։ Ձեր ճշմարտությանը տեր կանգնեք։ Բավական է խլուրդի, խխունջի պես ապրել։ Բոլորին եմ ասում»։

Բագրատ Սրբազանն ասաց, որ սա նաև արյան կանչ է. «Տղաներին հուղարկավորել ենք այն մտքով և այն տեսիլքով, որ իրենց հայրենիք, երազ ենք վերադարձնելու։ Մենք չենք կարող այդ շիրիմների առջև կանգնել, մենք ոչ կարող ենք երկինք նայել, ոչ շիրիմներին»։

Տավուշի թեմի առաջնորդը դիմեց մշակույթի գործիչներին. «Դուք պարտավոր եք այսօր ձեր կեցվածքը, դիրքորոշումը հայտնել։ Սա ուղղակի աղետ է․ Մեզ աշխարհաքաղաքական բաներով փորձում են համոզել։ Բացարձակ նշանակություն չունի։ Այսօր ճշմարտության պայքար է։ Այս ժողովրդին մինչև հիմա մենակ եք թողել ու այսօր սրբագրելու ժամն է»։

Բագրատ Սրբազանը դիմեց նախկին ու ներկա զինվորականներին. «Նախ որևէ ապօրինի գործ չեք անելու։ Ձեր համազգեստը ձեր պատիվն է, որը հարգում ենք։ Սա ձեր պահած հայրենիքն ու պետությունն է։ Ձեր ձայնը, ներկայությունը բարձրացրեք ու ցույց տվեք։ Չի կարող հայոց զինվորականությունը, հատկապես նախկին, լուռ մնալ։ Արցախը հանձնվեց, կերան Արցախը, հիմա անցել են Տավուշ, վաղը գալու է  Տիգրանաշենը։ Մեր պետությունը դառնալու է  հուշ ու երազ»։

 

Գերաշնորհ Տեր Բագրատ Եպիսկոպոս Գալստյան Նիկոլի ստեր Տավուշի մարզ Հայաստան խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին