f

Անկախ

Պարզվեց ինձ հրավիրել են Աշոտիկի մասին գրառմանս պատճառով


Ժողովուրդ ջան, քանի որ զանգերն ու նամակները շատ են, եկեք այստեղ պատմեմ այսօրվա արկածների մասին։

Առավոտը մամաս զանգեց, ասեց, որ երկու ոստիկան են եկել մեր տուն և ինձ են հարցնում։ Իջա, ոստիկանները տեղեկացրեցին, որ եկել են իմ՝ ֆեյսբուքյան ինչ-որ գրառման համար, բայց իրենք էլ հստակ չգիտեն թե կոնկրետ որ մեկի, խնդրեցին իրենց հետ գնալ ոստիկանության բաժին։ Համաձայնեցի։ Հասանք տեղ, պարզվեց ինձ հրավիրել են Աշոտիկի մասին գրառմանս պատճառով։ Ոստիկանները շատ շնորհքով հարցրեցին ինձանից գրառմանս պատճառը։ Ներկայացրեցի, որ անթույլատրելի եմ համարում մի շարք պաշտոնյաների կոմից կազմակերպված այդ ֆլեշմոբը, որի նպատակն է ստեղծել իբր նահանջող հայ զինվորների ֆոնին դուխով Աշոտիկի կերպար, որը հրաժարվում է նահանջել։ Նշեցի, որ համարում եմ դա խայտառակ անբարո վարքագիծ, հատկապես մեր այսօրվա ապրումների համատեքստում։ Ինձ վերագրեցին իրավախախտում, որը նախատեսված է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունների քննադատմանը, հերքմանը կամ դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնելուն։ Տուգանեցին մինիմալ՝ 300.000 դրամ ))) Պետք չէ լինել իրավաբան որպեսզի պարզ լինի, որ նշածս իրավախախտումն ու Աշոտիկն նույնքան հեռու են իրարից, որքան Ալիևը՝ կիրթ մարդ լինելուց։ Ինձ օգնության հասած մեր ընկերը՝ փաստաբան

Эрик Алексанян-ը, իր վրա վերցրեց այս ծանր հանցանքի որոշումը բողոքարկելու սուրբ առաքելությունը։

Դեհ, ի՞նչ ասեմ, թող լավ ըլնեն, հորս արև

*բայց համ էլ զգույշ

Վազգեն Սաղաթելյան ՖԲ Գրառում ՀՀ Ոստիկանություն Աշոտ Փաշինյան

Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
«Միացել ենք մեր Սրբազանին մեր հող ու ջրի համար»․ Տավուշեցի նահատակների ծնողները Կիրանցում են
Կոտայքում պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ. պայթյուն է եղել
ԱՆ հայտարարությունը լի էր մանիպուլյացիաներով և անթաքույց ստով. Աբրահամյան
«Սահման» փերֆորմանս. քաղաքական ուղղվածությամբ մշակութային բողոք՝ Գյումրիում
Սողանք Լծեն-Տաթև ավտոճանապարհին
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչ հանդիպումները
Փաշիկ Ալավերդյան․ Եթե ասում են՝ նախկինները թալանեցին, ապա ներկաներն անում են օրենքով, նրանց ոչ կդատեն, ոչ էլ կբռնեն
Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 1 մլն եվրոյի աջակցության տրամադրումը
Դատախազությունն ուսումնասիրում է Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու մասին հաղորդումը
Ազգը պիտի կարողանա զանազանել իշխանությունը՝ պետությունից. Իշխանության ղեկին հայտնված ուժերը մեր դարավոր թշնամու հետ գործակցում են՝ ընդդեմ հայկական պետականության
Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Ավելին
Ավելին