Եգիպտոսում ցույցերի ժամանակ զոհվածների թիվը հասել է 60-ի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | January 29, 2011 14:59

Եգիպտոսի անվտանգության պաշտոնյաները The Associated Press-ին հաղորդել են, որ շուրջ 50 ցուցարար և 10 ոստիկան են մահացել այս շաբաթվա հակակառավարական ցույցերի ընթացքում:

Նրանք ասել են, որ մահացության թիվն ակնհայտ աճի միտում ունի, որովհետեև շարունակ մեծ թվով տեղեկանքներ են գալիս երկրի հիվանդանոցներից ու դիահերձարաններից:

Նրանք նաև նշել են, որ շուրջ 750 ոստիկան և 1500 ցուցարար են տուժել բախումների ժամանակ:

Պաշտոնյաները The Associated Press-ին այս տեղեկատվությունը հայտնել են շաբաթ օրը անանուն ձևով, որովհետև իրականում իրավասու չեն եղել տարածել տեղեկատվությունը ԶԼՄ-ներին:

Եգիպտական ցույցերն ամենալուրջ մարտահրավերն են նախագահ Հոսնի Մուբարակի 30 տարվա ավտորիտար ռեժիմի համար: Մուբարակը, որպես փորձ` վերահսկելու կռիվները, ուրբաթ հայտարարեց, որ ինքը ցրում է իր Կաբինետը և բանակային զորքեր ուղարկեց փողոցներ` վերականգնելու կարգուկանոնը, բայց ցույցերը և թալանի ալիքը շարունակվում է:

Դիտվել է 1264 անգամ:
Print Friendly

Leave a Reply