Յուրօրինակ ռեկորդ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 21, 2010 12:22

Դանիայի Հերնինգ քաղաքի մարզապալատում կայացած հանբոլիստուհիների Եվրոպայի առաջնության եզրափակչում մրցեցին Նորվեգիայի և Շվեդիայի հավաքականները: Ընդմիջումից հետո օլիմպիական խաղերի չեմպիոն նորվեգուհիները տիրեցին նախաձեռնությանը և հանդիպումը գրանցեցին իրենց օգտին` 25:20 (10:11): Բրոնզե մեդալակիր դարձավ Ռումինիայի հավաքականը, որն անսպասելիորեն հաղթեց Դանիայի ներկայացուցիչնեորին` 16:15 (9:7): Այսպիսով, Նորվեգիայի հավաքականը յուրօրինակ ռեկորդ սահմանեց: Նախկինում, հանդբոլի պատմության ընթացքում տղամարդկանց և կանանց ոչ մի հավաքականի չէր հաջողվել 4 անգամ անընդմեջ հաղթել աշխարհի առաջնությունում, օլիմպիական խաղերում և Հին աշխարհամասի առաջնությունում:

Դիտվել է 742 անգամ:
Print Friendly

Leave a Reply