Ցածր արդյունք` Պորտուգալիայում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 13, 2010 12:42

Պորտուգալիայի Աբուլֆեյրա քաղաքում ավարտված կրոսավազքի Եվրոպայի առաջնությունում  գյումրեցի Սեւակ Եղիկյանը զբաղեցրել է 53-րդ տեղը 71 մասնակիցների պայքարում զբաղեցրել է 53-րդ տեղը: Նա մրցատարևածությունը հաղթահարել է  31 րոպե, 13 վայրկյանում:Ինչ խոսք, արդյունքը ցածր է: Ընդ որոմ, մեր մարզիկը նախապատրաստական ուսումնամարզական հավաք էր անցկացրել Պորտուգալիայում: Ստուգատեսին մասնակցել են Եվրոպայի 50 երկրների մարզիկներ: Թիմային հաշվարկով առաջին 3 տեղերը զբաղեցրել են Ֆրանսիայի, Պորտուգալիայի և Իսպանիայի ներկայացուցիչները:

Դիտվել է 777 անգամ:
Print Friendly

Leave a Reply