Հրազդանում առյուծը հոշոտել է 21-ամյա երիտասարդին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 29, 2010 11:28

Հրազդանի կենդանաբանական այգում երեկ դժբախտ պատահար է տեղի ունեցել։

Կենդանաբանական այգու 21-ամյա աշխատակիցը դարձել է առյուծի զոհը. վերջինս հարձակվել է, երբ կենդանաբանական այգու աշխատակիցը նրան կերակրելիս է եղել: Տուժածին շտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն նա արնաքամ է եղել ու մահացել:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ Հրազդանի քննչական բաժնում դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում:

Դիտվել է 1802 անգամ:
Print Friendly

Leave a Reply