Բռնցքամարտի Եվրոպայի համադաշնության բարձրագույն պարգևը` Դերենիկ Գաբրիելյանին
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | November 5, 2010 13:58Ալմա Աթիում անցկացվել են Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի և Բռնցքամարտի Եվրոպայի համադաշնության համաժողովները, որոնց մասնակցել է բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը: Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Թայ Պեյի ներկայացուցիչ Կու Վուն:Բռնցքամարտի Եվրոպայի համադաշնության նախագահ է ընտրվել ֆրանսիացի Հոմբերտ Ֆուրղոնին: Ընտրվել են նաև երկու կազմակերպությունների գործկոմի անդամներ: Գաբրիելյանին մեկ ձայն է պակասել Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի գործկոմի անդամ ընտրվելու համար: Նրա թեկնածությունն առաջադրվել է Եվրոպայի համադաշնության նախագահի տեղակալ ընտրվելու համար, սակայն մեր երկրի ներկայացուցիչն ինքնաբացարկ է հայտարարել: Բայց դա չի խանգարել, որ Գաբրիելյանն ընտրվի այդ կազմակերպության գործկոմի կազմում: Նրան շնորհվել է Բռնցքամարտի Եվրոպայի համադաշնության ամենաբարձր պարգրը` ոսկե շքանշան: Բռնցքամարտի Եվրոպայի համադաշնության գործկոմի առաջին նիստը կայանալու է հունվարին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում: