Լուրջ վնասվածքներ հասցնելով մրցակցին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 18, 2010 12:13

Գերմանիայի Համբուրգ քաղաքի մարզապալատի ռինգում անցկացված մրցամարտում ուկրաինացի գերծանր քաշային պրոֆեսիոնալ հանրածանոթ բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն պաշտպանեց WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Նա միավորներով առավելության հասավ ամերիկացի Շենոն Բրիգսի նկատմամբ: Ուկրաինացին բացահայտ առավելություն ուներ, և հանդիպումից հետո նրա մրցակիցը տեղափոխվեց հիվանդանոց: Հետազոտությունը բացահայտեց, որ նրա երկու այտոսկրերը կոտրված են, բացի այդ մարզիկն ուղեղի ցնցում է ստացել, կտրվել են նաև նրա աջ ուսի մկանները:Այժմ բռնցքամարտիկը հիվանդանոցում բուժվում է:Կլիչկոն մաղթել է մրցակցին շուտափույթ ապաքինում և հույս է հայտնել, որ մրցամարտի ընթացքում ստացած վնասվածքները չեն խանգարի նրան հետագայում կրկին մրցելույթներ ունենալ ռինգում:

Դիտվել է 2177 անգամ:
Print Friendly

Leave a Reply