Վերջին նախապատրաստությունը` Աբովյանում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 14, 2010 12:38

Հոկտեմբերի 22-ին Ուկրաինայի Խարկով քաղաքի մարզապալատի ռինգում կմեկնարկի բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությանը, որին կմասնակցեն են միայն այն բռնցքամարտիկները, ովքեր մրցաշրջանի ընթացքում իրենց լավ են դրսևորել միջազգային ստուգատեսներում: Հայաստանից այդ պատվին են արժանացել Հովհաննես Դանիելյանը (49 կգ), Դերենիկ Գիժլարյանը (52 կգ), Վոլոդյա Հայրապետյանը (64 կգ), Անդրանիկ Հակոբյանը (75 կգ), Արթուր Խաչատրյանը (81 կգ)։ Այժմ մեր երկրի ներկայացուցիչները հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի ղեկավարությամբ նախապատրաստվում են, Մարոկկոյի  բռնցքամարտի ընտրանու հետ համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում Աբովյանի մարզաբազայում: Մարոկկոյի հավաքականն աշխարհում ուժեղագույններից է, այդ է պատճառը, որ մարզումներում ներգրավվել են մեր երկրի բոլոր ուժեղագույն բռնցքամարտիկները: Բացակայում են միայն 64 կգ քաշայիններ Հրաչիկ Ջավախյանը, Էդվարդ Համաբարձումյանը (նկարում): Ջավախյանին խանգարել է վնասվածքը, իսկ Համբարձումյանը Սոչիում է: Ամենայն հավանականությամբ, վերջինս ցանկանոււմ է տեղափոխվել Ռուսաստանի հավաքական:

Դիտվել է 1889 անգամ:
Print Friendly

Leave a Reply