Այրվել է անհայտ պատկանելության «ԲՄՎ X-5» մակնիշի ավտոմեքենա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 5, 2010 12:29

Այսօր` ժամը 02.44-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթի թիվ 11 փողոցի 39-րդ շենքի հարակից տարածքում ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է  մեկնել երկու մարտական հաշվարկ:   Հրդեհը մարվել է ժամը 03.07-ին:

Այրվել է պատկանելիությունը չպարզված «ԲՄՎ X-5» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենայի սրահը և բեռնախցիկը:

Դիտվել է 1349 անգամ:
Print Friendly

Leave a Reply