Սերժ Սարգսյանն ընդունել է Թինա Քայդանաուին

Պաշտոնական, Օրվա լուր | | September 13, 2010 14:55

Նախագահ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քայդանաուին:

Հանրապետության ղեկավարը, ողջունելով հյուրին, նշել է, որ այցելությունների հաճախականությունը կարևոր է հայ-ամերիկյան բազմաբնույթ և համակողմանի երկխոսության շարունակականության տեսանկյունից:

Նախագահ Սարգսյանի հավաստմամբ, Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում գրանցված բարձր մակարդակն ու դրանց հետագա ընդլայնումը Հայաստանը դիտարկում է որպես մեր երկրի տնտեսական զարգացման, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման ու ամրապնդման կարևոր գործոն:

Զրուցակիցները երկուստեք գոհունակություն են հայտնել ռազմաքաղաքական, կրթական, մշակութային ոլորտներում հայ-ամերիկյան գործակցությունից` կարեւորելով նաև ՀՀ-ԱՄՆ տնտեսական համագործակցության զարգացման և առևտրատնտեսական շփումների ակտիվացման ուղղությամբ ջանքերի գործադրումը:

Սերժ Սարգսյանը եւ Թինա Քայդանաուն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին: Հանրապետության ղեկավարը բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկյան ներգրավվածությունը: Նախագահ Սարգսյանը եւ ամերիկացի բարձրաստիճան հյուրը կարեւորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերի շարունակումը, հույս հայտնելով, որ այդ ձեւաչափով ընթացող բանակցությունները կտան անհրաժեշտ արդյունք:

Դիտվել է 1328 անգամ:
Print Friendly

Leave a Reply