Առանց մրցավարի դժվար կլինի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 22, 2010 15:33

Այնուամենայնիվ, Հայաստանի մարմնամարզիկները կմասնակցեն Անգլիայի Բիրմինգհեմ քաղաքում կայանալիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությանը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանը հայտնեց, որ վերջին  պահին հնարավորություն է առաջացել մեր երկրի պատվիրակության կեսին ուղարկել մրցավայր: Քանի որ այդ ստուգատեսում Սերոբյանը հայտավորված էր որպես մրցավար, ապա թիմի հետ որպես մարզիչ մեկնել է Պավել Քարտաշյանը: Այնուամենայնիվ, առանց մրցավարի մեր երկրի ներկայացուցիչների համար դժվար կլինի: Եվրոպայի մեծահասակների առաջնությանը Հայաստանից կմասնակցի Վահագն Դավթյանը: Երիտասարդների մրցաշարում հանդես կգան Վահան Վարդանյանը և Արթուր Դավթյանը: Երիտասարդների առաջնությունում խաղարկվելու են Սինգապուրում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր:

Դիտվել է 998 անգամ:
Print Friendly

Leave a Reply