Անկարային դուր չի եկել Օբամայի երեկվա հայտարարությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 25, 2013 18:46

Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը,  Թուրքիայի արտգործնախարարությունը իր վրդովմունքն է հայտնել երեկ՝ ապրիլի 24-ին, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հայտարարության կապակցությամբ՝ նշելով, որ նախագահի ելույթում աղավաղված են պատմական փաստերը: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է, որ Սպիտակ տան ղեկավարը կրկին անգամ միակողմանի մոտեցում է դրսևորել այնպիսի ցավոտ հարցի նկատմամաբ, ինչպիսին է հայերի և թուրքերի ընդհանուր պատմությունը՝ արտացոլելով միայն հայկական կողմի դիրքորոշումը:

Թուրքիայի ԱԳՆ-ն  ընդգծում է, որ Օբամայի հայտարարությունը վնասում է թուրք-ամերիկյան հարաբերություններին, ինչպես նաև խոչնդոտում է «պատմական արդարության» հաստատմանը, քանի որ հիշատակված իրադարձությունների ժամանակ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին «թուրքերը հայերից պակաս չեն տուժել»: «Թուրքիան պահանջում է հարցի բազմակողմանի ուսումնասիրություն»,-ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Դիտվել է 971 անգամ:
Print Friendly

Leave a Reply