«Բորուսիան» ջախջախեց «Ռեալին»

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 25, 2013 9:04

Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Դորտմունդի «Բորուսիան»  սեփական հարկի  տակ անսպասելիորեն ջախջախեց Մադրիդի «Ռեալին»`4:1 հաշվով: Ուշագրավ է, որ տանտերերից  չորս գնդակն էլ մրցակցի դարպասը խփեց Լեհաստանի հավաքականի նհարձակվող Ռոբերտ Լևանդովսկին:

Այսպիսով, գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի թիմը եզրափակիչ դուրս գալու լուրջ հայտ ներկայացրեց:

Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 30-ին Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում:

Կիսաեզրափակչի մյուս զույգի` Մյունխենի «Բավարիայի» և Իսպանիան ներկայացնող «Բարսելոնայի» պատասխան հանդիպումը կկայնա մայիսի 1-ին Բարսելոնի «Կամպ Նոու» մարզադաշտում: Մրցակիցների առաջին խաղում, որը կայացել էր ապրիլի 23-ին Մյունխենում, 4:0 հաշվով հաղթել էին տանտերերը:

 Տեխնիկական արդյունքներ

«Բորուսիա» – «Ռեալ»՝ 4:1

Ռոբերտ Լևանդովսկի, 8, 50, 55, 66 (11 մ) – Կրիշտիանու Ռոնալդու, 43

Դիտվել է 905 անգամ:
Print Friendly

Leave a Reply