Գյումրիի կրակոցների գործով կա ձերբակալված

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 24, 2013 19:56

“Նախաքննության ընթացքում ապացույցներ էին ձեռք բերվել, որ հանցագործությունը կատարել էր Վահե Անդրանիկի Ղուկասյանը: Ձեռնարկած միջոցառումներով՝ Վահե Անդրանիկի Ղուկասյանն այսօր հայտնաբերվել, ներկայացել է ոստիկանության բաժին և ձերբակալվել: Վահե Ղուկասյանի մարմնին նույնպես կան վնասվածքներ, այս պահին պարզվում են դրանց բնույթը: Նա խոստովանել է իր կողմից կատարած արարքը: Դեպքից հետո բնականաբար թաքնվել է, և մեծածավալ ու արդյունավետ օպերատիվ հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ներկայացել է ոստիկանության բաժին”, – լրատվամիջոցներին ներկայացևրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը:

Հարցաքննվել են ոչ միայն Վարդան Ղուկասյանը, նրա որդին, նաև՝ բազմաթիվ այլ մարդիկ:
“Ունենք կատարված առանձնապես ծանր հանցագործության դեպք, որի կատարող անձը հայտնաբերվել է: Հանցագործությունը համարվում է ամբողջովին բացահայտված, երբ նախաքննությունը կհայտարարի ավարտը”, – նշեց Կ.Շահբազյանը:
Ի տարբերություն ոստիկանության տարածած հայտարարության՝ դատախազը նշեց, որ Կոլյա Ղուկասյանը ձերբակալված չի եղել՝ բերման է ենթարկվել: “Կոլյա Ղուկասյանը հայտնաբերվել է սահմանային կետը հատելիս, բերման է ենթարկվել, և նրա փորձը, դեպքից անմիջապես հետո հանրապետությունից դուրս գալը, նույնպես նախաքննության քննարկման առարկա է դառնում. ինչ նպատակով էր մարդը փորձում դեպքից հետո դուրս գալ հանրապետությունից: Բայց, ապացույցների ձեռբերման ընթացքում նոր՝ արարքին կտրվի գնահատական”:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նաև հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

“Ես երեկ հայտնել եմ, որ դեպքի վայրից երկու տրամաչափի պարկուճներ են հայտնաբերվել, որը հիմք է տալիս հիմնավոր ասելու, որ դեպքի վայրում կրակոցներ են արձակվել երկու տեսակի զենքից”, – փոխանցեղ դատախազը:

“Հարցաքննվել են բազմաթիվ մարդիկ, և շատ դրական եմ գնահատում, որ ականատես-վկաները վստահություն են ցուցաբերում իրավապահ մարմինների նկատմամբ”, – լրատվամիջոցներին տեղեկացրեց Կարեն Շահբազյանը:

Վերջինիս փոխանցմամբ երեկ կատարված հանցագործության բացահայտման նպատակով կազմվել է օպերատիվ խումբ՝ հանրապետության ոստիկանության, ոստիկանության մարզային վարչության և Գյումրի քաղաքի ոստիկանության բաժնի կողմից:

Դիտվել է 1747 անգամ:
Print Friendly

Leave a Reply