Հրդեհ` Հանրապետական ծննդատանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 24, 2013 15:03

Ապրիլի 24-ին, ժամը 06.13-ին  ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Հանրապետական ծննդատան սենյակներից մեկից ծուխ է դուրս գալիս:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի 1-ին հարկում գտնվող տնօրենի հանգստի սենյակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.39-ին, մարվել` 06.53-ին: Ամբողջությամբ այրվել է սենյակը գույքով՝ մոտ 12 քմ:

Նշված ինստիտուտում “SOS” հակահրդեհային ազդարարման համակարգ տեղադրված չէ:

Դիտվել է 1230 անգամ:
Print Friendly

Leave a Reply