Գրական համաժողով Խորհրդարանի գրադարանում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 23, 2013 22:54

Ապրիլի 22-ին Խորհրդարանական ազգային գրադարանում տեղի ունեցավ «Եվրոպական մտածողությունը 20-րդ դարասկզբի արեւմտահայ բանաստեղծների  ստեղծագործություններում» թեմայով գրական-գործնական համաժողով` նվիրված Օսմանյան կայսրությունում ցեղասպանության զոհ դարձած 20-րդ դարասկզբի  հայ հայտնի բանաստեղծների աշխատանքին:

Համաժողովը, որը վարում էր գրող եւ հրապարակախոս Արտյոմ Կիրակոզովը, կազմակերպել էր «Թբիլիսիի հայերի ասամբլեա»  հասարակական կազմակերպությունը` Վրաստանում ՀՀ դեսպանության եւ ՀԱԵ Վիրահայոց Թեմի աջակցությամբ:

Որպես համաժողովի մասնակիցներ եւ հյուրեր հրավիրված էին հայտնի հայ եւ վրացի գրողներ, ուսուցիչներ, թարգմանիչներ, հայագետներ, դերասաններ:

Բացման  եւ օրհնության խոսքով հանդես եկավ Հայ Առաքելական Ուղղափառ եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Մասնակիցները ընթերցեցին մի քանի զեկույցներ, որոնցում նշվում էր արեւմտահայ բանաստեղծների դերը հայկական եւ միջազգային գրականության մեջ: Հյուրերի դատին հանձնվեց նաեւ 1915 թվականին զոհված  Ռուբեն Սեւակի, Սիամանթոյի եւ Դանիել Վարուժանի ստեղծագործությունների գրական թարգմանությունները՝ ռուսերեն եւ վրացերեն լեզուներով:

Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Լեւոն Թորգոմյանը, ով շնորհակալական խոսք հայտնեց կազմակերպիչներին կատարած աշխատանքի համար եւ խոստացավ  դեսպանության աջակցությունը հետայսու միջոցառումների կազմակերպման հարցում:

Դիտվել է 705 անգամ:
Print Friendly

Leave a Reply