Ադրբեջանում պատգամավորը առաջարկել է օրինականացնել պոռնկությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 19, 2013 20:46

Ադրբեջանում այսօր տեղի ունեցած “Միլլի Մեջլիսի” (Խորհրդարան) նիստի ժամանակ պատգամավորը առաջարկել է օրինականացնել պոռնկությունը Ադրբեջանում:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, “Մարդկանց թաֆիկինգի դեմ պայքարի մասին” օրենքը փոփոխելու վերաբերյալ քննարկման ընթացքում “Ենի Ազերբայջան” (Նոր Ադրբեջան) կուսակցության պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը ասել է. “Այժմ մենք խստացնում ենք մարդկանց թրաֆիկինգի մասին օրենքը, սակայն դրանից հետո ավելի շատ խնդիրներ կառաջանան: Դրանով ոչ պաշտոնապես զբաղվողները կշարունակեն նույն ոգով: Իրականում օրենքի խստացումը կաշառակերության պատճառ կհանդիսանա: Այսօր այդ նպատակով Ուկրաինայից, Ֆիլիպիններից կանայք գալիս են Ադրբեջան”:
Խնդիրներից խուսափելու համար պատգամավորը հանդես է եկել փառահեղ առաջարկով`օրինականացնել պոռնկությունը: “Բոլոր եվրոպական երկրները գտել են այս խնդրի լուծումը, և մենք կարող ենք նրանց փորձը կիրառել”,-ասել է Նովրուզովը:

Դիտվել է 1108 անգամ:
Print Friendly

Leave a Reply