Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է գեղանկարիչ Հրանտ Թադևոսյանի հոբելյանական ցուցահանդեսի բացմանը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 19, 2013 20:29

Երևանի քաղաքապետ , Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը մասնակցել է նույն ԲՈՒՀ-ի գեղագիտության, գեղանկարչության , գունանկարի և գծանկարի ամբիոնի պատվավոր պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր գեղանկարիչ Հրանտ Թադևոսյանի ծննդյան 75 ամյակի առիթով կազմակերպված `հեղինակի գեղանկարչական աշխատանքների հոբելյանական ցուցահանդեսի բացմանը, որին ներկա են եղել նաև ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը և ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը: Երևանի քաղաքապետը Հրանտ Թադևոսյանի ուղեկցությամբ շրջել է ցուցասրահում, դիտել ներկայացված աշխատանքները: Հրանտ Թադևոսյանը հայ գեղանկարիչների ավագ սերնդի ներկայացուցիչներից է , ում ստեղծագործությունները մշտապես աչքի են իրենց գունային յուրահատուկ լուծումներով և բազմաժանր թեմատիկ ուղղություններով: Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի գիտական խորհուրդը որոշում է կայացրել հանդես գալ Հրանտ Թադևոսյանին Հայաստանի ժողովրդական նկարչի կոչում շնորհելու մասին միջնորդությամբ:
Հայաստանի նկարիչների միությունում բացված ցուցահանդեսը կգործի 10 օր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 772 անգամ:
Print Friendly

Leave a Reply