Հանդիպել են Էդվարդ Նալբանդյանը և Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը

Պաշտոնական, Օրվա լուր | | April 17, 2013 14:59

Ապրիլի 17-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Երևանում գտնվող ԵվրոպայիԽորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին։

Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ԵԽ Գլխավոր քարտուղարի պաշտոնում պարոն Յագլանդն արդեն երկրորդ անգամ է այցելում Հայաստան, այս անգամ  այցելությունը տեղի է ունենում Եվրոպայի Խորհրդի նախարարներիկոմիտեում Հայաստանի առաջիկա նախագահության նախօրեին:

«Ուղիղ մեկ ամիս հետո՝ մայիսի 16-ին, Հայաստանը ստանձնելու է ԵԽ նախագահությունը: Սա շատ կարեւոր հանգրվան է Հայաստանի համար իբրեւ ԵԽ անդամ երկիր, բայց նաեւ՝ մեծ պատասխանատվություն, եւ մենք անհրաժեշտ ջանքեր կգործադրենք լավագույնս իրականացնելու այս առաքելությունը»,  - ասաց ԱԳ նախարարի պաշտոնակատարը։

Շնորհակալություն հայտնելով հրավերի և ընդունելության համար՝ Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարն ընդգծեց, որ կազմակերպությանն անդամակցելուց հետո Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության ապահովման և ժողովրդավարության ամրապնդման առումով զգալի բարեփոխումներ են իրականացվել, որոնց արդյունքները տեսանելի են։

Զրուցակիցները քննարկեցին ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությանգերակայությունները, կարեւորեցին դրանցում Եվրոպայի Խորհրդի բոլոր երեք ուղղությունների` մարդու իրավունքների,օրենքի գերակայության եւ ժողովրդավարության ներառումը: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ՀՀ նախագահության շրջանակներում նախատեսված են մի շարք կարևոր միջոցառումներ խորհրդարանների, Սահմանադրականդատարանների, արտգործնախարարների մակարդակով, նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են միջկրոնական, միջմշակութային երկխոսությունը, տեղական ժողովրդավարությունը, խտրականության և անհանդուրժողականության դեմ պայքարը, կրթությունը, երիտասարդական քաղաքականությունը։ Ծրագրված է Եվրոպայի Խորհրդի անդամպետությունների մայրաքաղաքների քաղաքապետերի մակարդակով համաժողով։ Կայանալու են բարձրաստիճանայցելություններ Ստրասբուրգ, մասնավորապես Հայաստանի Հանրապետության նախագահի այցը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն աջակցություն հայտնեց կազմակերպության բարեփոխմանն ուղղված Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարի նախաձեռնություններին:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվեց Հայաստան-Եվրոպայի Խորհուրդ 2012-2014թթ. Գործողությունների ծրագրի իրականացումը:

Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը ԵԽ Գլխավոր քարտուղարին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղիհակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող քայլերը:

Հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Թորբյորն Յագլանդը ստորագրեցին Երեւանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի հիմնադրման եւ դրա իրավական կարգավիճակի մասին փոխըմբռնման հուշագիրը, որով Հայաստանում Եվրոպայի Խորհրդի ներկայության կարգավիճակը կբարձրանա նոր մակարդակի:

Էդվարդ Նալբանդյանն ու Թորբյորն Յագլանդը հանդես եկան նաև համատեղ մամլո ասուլիսով։

Դիտվել է 486 անգամ:
Print Friendly

Leave a Reply