Թուրք լրագրողներին թույլ կտան մասնակցել Գերմանիայում 8 թուրքի սպանության գործով դատավարությանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 13, 2013 21:32

Գերմանիայի սահմանադրական դատարանը որոշում է կայացրել թույլ տալ արտասահմանյան լրագրողներին մասնակցել «NSU» (Ազգային-սոցիալիստական ընդհատակ) ահաբեկչական կառույցի անդամների գործով դատավարությանը, որը տեղի կունենա ապրիլի 17-ին։ Գերմանիայում 8 թուրքի սպանության գործով դատավարությանը թուրք լրագրողների մասնակցությունը արգելող որոշումը, որը կայացրել էր Մյունխենի դատարանը, սահմանադրական դատարանի կողմից չեղյալ է համարվել, քանի որ այն չի համապատասպանում երկրի սահմանադրական կարգին։
«Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ ըստ դատարանի որոշման՝ արտասահմանյան լրագրողները կարող են ամենաքիչը երեք ներկայացուցիչ ունենալ նիստի ժամանակ։ Գերմանիայի փոխնախագահ Ֆիլիպ Ռասլերը իր «Twitter» էջում գոհունակություն է հայտնել, որ նիստին նաև թուրք լրագորղներ են մասնակցելու։
Հիշեցնենք, որ «NSU» (Ազգային-սոցիալիստական ընդհատակ) ահաբեկչական կառույցի անդամները 2000-2007 թվականներին Գերմանիայում 10 մարդ էին սպանել, որոնցից 8-ը՝ թուրք, ինչպես նաև բանկեր էին թալանել։

Դիտվել է 1102 անգամ:
Print Friendly

Leave a Reply