Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է աստվածաբան Թալեհ Բագիրզադեի բողոքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 11, 2013 18:59

Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է աստվածաբան Թալեհ Բագիրզադեի` թմրամիջոցի ապօրինի պահման համար 2 ամսով կալանավորման բողոքը: Այս մասին “Թուրան” գործակալությանը հայտնել է փաստաբան Ջավադ Ջավադլըն:

Ըստ Բագիրզադեի`իրեն հետապնդում են հասարակական գործունեության և քարոզչության համար:

Մարտի 31-ին Ադրբեջանի Նարդարան գյուղում ձերբակալվել էր աստվածաբան Թալեհ Բագիրզադեն:
Սաբուչինի համայնքային դատարանը Բագիրզադեին 2 ամսով կալանավորելու որոշում էր ընդունել: Նա մեղադրվում էր քրեական օրենսգրքի 234.1 հոդվածով (թմրամիջոցի ապօրինի պահում): Բագիրզադեն քարոզներ էր կարդում Նարդարան գյուղի մերձակայքում գտնվող 3 տարի առաջ կառուցված Հազրաթ Աբբաս մզկիթում: Չնայած Կովկասին մուսուլմանների վարչությունը որպես ախունդ նշանակել էր Միրջաֆար Հասանլիին, սակայն այնտեղ քարոզում էին Բագիրզադեն և Զուլֆուգար Միքաիլզադեն: Դա առաջացրեց վարչության դժգոհոթյունը, և կարգադրվեց այլևս նրանց մզկիթ չթողնել:
Հավելենք, որ Բագիրզադեն 1.5 տարի ազատազրկման էր դատապարտվել` դպրոցում հիջաբն արգելելու որոշան դեմ ակցիային մասնակցելու համար:

Դիտվել է 1231 անգամ:
Print Friendly

Leave a Reply