Երկու մարդու մոտ սիբիրյան խոց է ախտորոշվել

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | March 20, 2013 14:05

Երկու անձի մոտ, որից մեկը` Վրաստանի քաղաքացի, ախտորոշվել է սիբիրյան խոց` մաշկային ձևը. այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ նրանք մարտի 7-ին Վրաստանի Բոգդանովկայի շրջանի Փոքր Գոնդուրա գյուղում իրականացրել են խոշոր եղջերավոր կենդանու մորթ և մարտի 15-ին վերադարձել Երևան: Հիվանդները մարտի 18-ին դիմել են բժշկական օգնության:

Լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է սիբիրյան խոց ախտորոշումը:

Հիվանդների վիճակը բավարար է, կա առողջացման դրական շարժընթաց:

 

Դիտվել է 520 անգամ:
Print Friendly

Leave a Reply