Սերժ Սարգսյան. «Ես եղել եմ ոչ թե Կեւորկովի, այլ՝ Պողոսյանի օգնականը»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 19, 2013 8:23

Առավոտը հաղորդում է, որ Սերժ Սարգսյանը, լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ, անդրադարձել է նաեւ Ռուբեն Հախվերդյանի՝ իր հասցեին արված ակնարկներին: «Ռուբեն Հախվերդյանը, իմ կարծիքով, ես մասնագետ չեմ, տաղանդավոր երգիչ ու երգահան է: Բայց պետք է ասեմ, որ նա հավասարապես կամ հավասարաչափ տաղանդավոր չէ քաղաքականության մեջ, առավել եւս՝ մարդկային հարաբերությունների մեջ: Պիտի ավելացնեմ նաեւ, որ Ռուբեն Հախվերդյանին հաճախ է դավաճանում իր հիշողությունը, եւ ես կարող եմ բազմաթիվ փաստեր բերել, բայց կբավարարվեմ միայն մեկով. ես երբեք Բորիս Կեւորկովի օգնականը չեմ եղել: Դա փաստ է, որ գիտեն հազարավոր մարդիկ, հարյուր հազարավոր մարդիկ: Ես եղել եմ Հենրիկ Պողոսյանի օգնականը: Դրանք տարբեր մարդիկ են, գոնե անուն ազգանուններից կարելի է տարբերել: Եվ երկրորդ. նա ինձ մեղադրում է սովետական տարիներին կոմունիստ լինելու, կոմսոմոլ լինելու եւ աշխատելու մեջ: Գիտեք, չի կարելի երախտամոտ լինել եւ առաջին հերթին նախորդ սերունդների նկատմամբ: Որեւէ մեկը այսօր ճշգրտորեն չի կարող ասել, որ եթե Հայաստանը չխորհրդայնանար, ինչ կլիներ մեր ճակատագիրը, եթե որեւէ մեկը գիտի, թող ասի: Այսինքն, մենք արդյոք իրավունք ունե՞նք ելնելով այն տեսակետից, որ Խորհրդային Հայաստանում որեւէ լավ բան չի կատարվել, փնովենք խորհրդային ժամանակներում աշխատած մարդկանց աշխատանքը, մենք հավասարապես պիտի փնովենք Արամ Խաչատրյանի երաժշտությունը, պիտի փնովենք ընդհանրապես մեր ձեռքբերումները եւս, եւ թող ինձ ներեն մարդիկ՝ այդ շարքում Ռուբեն Հախվերդյանին էլ դասելու համար, մենք պիտի փնովենք նաեւ Ռուբեն Հախվերդյանին՝ նախկինում ստեղծած երգ-երաժշտության համար: Արդյոք սա մոտեցո՞ւմ է: Ես հպարտ եմ, որ այն ժամանակ էլ հնարավորություն եմ ունեցել ծառայելու իմ ժողովրդին, իսկ թե ինչպես եմ ծառայել՝ կարող են վկայել այդ «Ադրբեջանի հեռավոր գավառի» բնակիչները»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է 831 անգամ:
Print Friendly

Leave a Reply