Գիհի սովորական և կազակական

ԲՈՒՅՍԵՐ, Շաբաթվա լուր | | March 18, 2013 14:41

Գիհի սովորական

Պատկանում է նոճազգիների ընտանիքին: Հայրենիքը հյուսիսային և միջին Եվրոպան  է: Բարձրությունը հասնում է մինչև 12մ, ծառանման կամ բարձր թփանման է : Ծառանմանի պսակը խիտ է , կոնաձև, իսկ թփանմանինը `ձվաձև: ասեղնատերըները փայլուն են , կանաչ: Կոները մանր են , մոտավորապես գնդաձև, կապտավուն: Չորադիմացկուն է և ցրտադիմացկուն, հողի նկատմամբ պահանջկոտ չէ, սակայն լավ է աճում ավազակրային, պարարտ հողերում: Ամռանը պետք է առատ ջրել, ծխադիմացկուն և գազադիմացկուն է: Այս գիհին ունի մի շարք ձևեր`բրգաձև, խոնարհվող, գնդաձև և այլն:

 

Գիհի կազակական

Պատկանում է նոճազգիների ընտանիքին: Հայրենիքը Եվրոպան և Ասիան է: Այս գիհին ոչ բարձր թուփ է, փռվող, տարածված ճյուղերով, վառ կանաչ ասեղնատերևներով, գնդաձև, մուգ կանաչագույն, սևին տվող կոներով, որոնք պատած են թանձր, գորշագույն շերտով:Բույսը ցրտադիմացկուն և չորադիմացկուն է, վերին աստիճանի լուսասեր. չնչին ստվերն անգամ բացասական ազդեցություն է թողնում վրան:

Հողի նկատմամբ պահանջկոտ չէ: Ծխի ու  գազերի նկատմամբ դիմացկուն է: Ունի մի շարք ձևեր, որոնցից աչքի է ընկնում եզրաշերտ ունեցող ձևը, որի շիվերի ծայրերը նույնպես սպիտակ են: Դրանցով կարելի գեղեցկացնել այգիների զառիվեր լանջերը, քարքարոտ թեքություններն ու գազոնների ֆոնի վրա տարբեր տեղերում ստեղծել խմբավորումներ` խալեր:

Դիտվել է 2791 անգամ:
Print Friendly

Leave a Reply