Աղցան «Սիրուհի»

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | March 14, 2013 10:20

Այս աղցանը նոր չէ, սակայն այն բաղադրատոմսերից է, որոնք կարող են դասական համարվել:  Այն արագ  է պատրաստվում, համեղ է և տեսքից հաճելի:

Բաղադրությունը

Բազուկ` 2 հատ

գազար` 3 հատ

պինդ պանիր` 150 գ

չամիչ` մի բուռ

ընկույզ` մի բուռ

սխտոր` 3 պճեղ

մայոնեզ:

Պատրաստման եղանակը

Խաշած բազուկը, հում գազարը, և պանիրը քերում ենք մանր քերիչով (առանձին-առանձին):

Ընկույզը մանրացնել, սխտորը` ճզմել:

Չամիչը մի քանի րոպե եռման ջրի մեջ պահել:

Աղցանը շերտ առ շերտ է հավաքվում.

1-ին շերտը`գազարը խառնել չամչի ու մայոնեզի հետ  (կարելի է մայոնեզը քսել այդ շերտին կամ էլ խառնել գազարի հետ)

2-րդ` պանիր, սխտոր, մայոնեզ

3-րդ` բազուկ, ընկույզ, մայոնեզ:

Վերևից զարդարել  (մի քիչ գազար ու պանիր, սոխ ու բազուկ պահել ձևավորելու համար):

Բարի ախորժակ:

 

Դիտվել է 5545 անգամ:
Print Friendly

Leave a Reply