Իրանի տարածքից տարեկան հարյուրավոր հեկտար հող միանում է Ադրբեջանին. Իրանցի պատգմավորի անհանգստությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 14, 2013 10:56

Իրանի տարածքից տարեկան հարյուրավոր հեկտար հող միանում է Ադրբեջանին:
Այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԻԻՀ Մեջլիսում տեղի ունեցած քննարկումների ժամանակ մտահոգություն է հայտնել Փարս Աբադից ընտրված պատգամավոր Հաբիբ Բորումանդը:
ԻԻՀ Մեջլիսի իրավական հարցերով հանձնաժողովի անդամը, իր ելույթում խոսելով երկրի ջրային ռեսուրսների ճիշտ կառավարման անհրաժեշտության մասին, անդրադարձ է կատարել նաև Արաքս գետին, նշելով, որ Իրանի տարածքից տարեկան հարյուրավոր հեկտար հող է միանում Ադրբեջանին:
«Մեր երկրի հողային տարածքները պահպանելու նպատակով անհրաժեշտ է գետի ափամերձ տարածքները հիմնովին ամրապնդել»,- ընդգծել է Հաբիբ Բորումանդը:

araxnews.com

Դիտվել է 844 անգամ:
Print Friendly

Leave a Reply