Վարդան Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել Պարույր Հայրիկյանի սպանությունը պատվիրելու համար

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | March 6, 2013 15:07

«Ազգային ինքնորոշում միավորում»  կուսակցության առաջնորդ, քաղաքական  գործիչ Պարույր Հայրիկյանի  դեմ սպանություն  կատարելու  դեպքով ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործով  սույն թվականի  մարտի 5-ին  ՀՀ քր. օր-ի 34-305-րդ հոդվածի  հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Վարդան Ժորժիկի Սեդրակյանին:

Նույն օրը վարույթ իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան, նրա նկատմամբ  կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Երևանի Կենտրոն Նորք-Մարաշ  վարչական շրջանների  ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է միջնորդությունը և  Վ. Սեդրակյանի հանդեպ խափանման միջոց կիրառել  կալանավորումը երկու ամիս ժամկետով:
Վ. Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել Պարույր Հայրիկյանի սպանությունը պատվիրելու համար:
Նախաքննությունը շարունակվում է, ընթացքի մասին հանրությանը պարբերաբար կտեղեկացվի:

 

                                                                                                                                     ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն

Դիտվել է 448 անգամ:
Print Friendly

Leave a Reply