Ֆրանսիական դատարանի որոշումը ցնցել է հայկական սփյուռքին

Օրվա լուր | | March 3, 2013 14:10

Ֆրանսիայի հայկական համայնքի երևելի ներկայացուցիչներից մեկը՝ Լորենտ Լեյլեքյանը 2010 թվականին Ֆրանսիա-Հայաստան հանդեսում գրած իր հոդվածում 2008 թվականին Լիոն-Վիյորբանի քաղաքային խորհրդի թեկնածու հանդիսացող Սիրմա Օրան-Մարցի հասցեին հետևյալն էր գրել. «Ցեղասպանությունը չճանաչող բոլոր թուրքերը մարդկության ամոթն են և անհրաժեշտ է հեռացվեն հասարակությունից»: Օրան-Մարցին Լեյլեքյանը անվանել էր «ժխտողական քաղաքականության խոսնակ և անմարդկային ֆիգուր»:
Նման հայտարարություններից հետո Օրան-Մարցը դատի էր տվել Լեյլեքյանին՝ մեղադրելով նրան իրեն վիրավորանք հասցնելու մեջ: Հունվարի 24-ին տեղի էր ունեցել գործի առաջին լսումը, որը տևել էր 6 ժամ և ընթացել բավական թեժ քննարկումներով: Ինչպես գրում է թուրքական «Radikal»-ը երեկ հրապարակվել է այս գործով դատավճիռը: Որոշում է կայացվել Լեյլեքյանին 4 հազար եվրո դրամական տույժի ենթարկել: Այս որոշումը բավական ուրախացրել է թուրքական կողմին և մեծ վնաս հասցրել հայկական համայնքի բարոյահոգեբանական վիճակին:

Դիտվել է 973 անգամ:
Print Friendly

Leave a Reply