Ընկերությունները վարձակալում են ճապոնացի կանանց մերկ ազդրերը իրենց գովազդը տեղադրելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 22, 2013 0:03

Ճապոնիան հայտնի է գովազդելու յուրահատուկ ձևերով: Այժմ Ճապոնական ընկերությունները վարձակալում են կանանց բաց ոտքերը դրանց վրա իրենց արտադրանքի գովազդը տեղադրելու համար:
Ինչպես ասում են «Լավ գովազդը պետք է տեղադրված լինի այնտեղ, որտեղ բոլորն են նայում»: Այս տեսանկյունից կանանց ազդրերը հենց այն է, ինչ պետք է, այս խելացի մարկետինգային քաղաքականությունը հրաշալի է գործում Տոկիոյում:
2012թ-ի նոյեմբերին 1300 աղջիկներ արդեն գրանցել էին իրենց ազդրերը գովազդային հոլովակ տեղադրելու համար, իսկ գրանցվողների թիվը անընդհատ աճում է:
Ծրագրին մասնակցող կանայք իրենց ազդրին ամրացնում են գողազդային հոլովակը և իրենց առօրյա գործերով զբաղվում, սակայն նրանք անպայման կրում են կարճ շրջազգեստներ, որպեսզի իրենց ազդրերը որքան հնարավոր է լավ երևան:
Յուրաքանչյուր օր գովազդը իրենց ազդրի վրա ութ կամ ավելի ժամ ցուցադրելուց հետո նրանք ստանում են իրենց վճարի մի մասը:
Մասնակիցները որպեսզի ապացուցեն, որ գովազդում են տվյալ ապրանքը պետք Facebook, Twitter և այլ սոցիալական կայքերում տեղադրեն իրենց նկարները ապրանքը գովազդելիս:

Այս ծառայությունը մատուցող ընկերության ներկայացուցիչը հայտնում է, որ ծրագրին մասնակցելու պայմանը այն է, որ մասնակիցը որևէ սոցիալական կայքում պետք է իր ընկերների ցուցակում ունենա ավելի քան 20 մարդ և 18 տարեկանից բարձր տարիք ունենա:

Դիտվել է 1486 անգամ:
Print Friendly

Leave a Reply