ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՂԹՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ. ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ EXIT POLL–Ը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 18, 2013 20:25

Արմնյուզ առաջատար հայկական լրատվական հեռուստաալիքի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, նախագահի ընտրության ժամանակ իրականացվել է հանրային կարծիքի ուսումնասիրություն` որպես 2012-2013 թվականի ընտրական շրջանում իրականացված ընդգրկուն ծրագրի վերջնական փուլ: Ելքի հարցման (Exit Poll) նպատակն էր բացահայտել և վերլուծել քվեարկության օրը ընտրողների որոշումը: Ծրագիրը 2013-ի փետրվարի 18-ին իրականացրել են Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան և Baltic Surveys/The Gallup Organization-ը:

Քվեարկության օրը 19.130 հարցազրույց է անցկացվել ընտրատեղամասից դուրս եկած ընտրողների հետ: Հարցազրույցները անցկացվել են բոլոր 10 մարզերի և Երևանի 122 ընտրատեղամասերում: Այս նախագծի շրջանակում աշխատել են ընդհանուր առմամբ 300 հարցազրուցավարներ, սուպերվայզերներ, փորձագետներ և ծրագրի ղեկավարներ: Հարցված ընտրողների պատասխանների տոկոսը կազմել է 59 %.

Ընտրատեղամասերի ընտրությունը, որտեղ պետք է անցկացվեին հարցումները, նախագծվել էր այնպես, որ դրանք ընդգրկեն Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը և ներկայացնեն մարզը, քաղաքային/ գյուղական վայրը և համապատասխանեն ընտրատեղամասերի չափին (գրանցված ընտրողների թվաքանակին):

Քվեաթերթը արկղի մեջ գցած և ընտրատեղամասից դուրս եկած ընտրողներին խնդրել են լրացնել ելքի հարցման (Exit Poll) հարցաթերթիկը: Այն լրացնելուց հետո հարցվողին խնդրել են հարցաթերթը տեղադրել հատուկ արկղի մեջ: Այսպիսով հարցվողի պատասխանների գաղտնիությունը երաշխավորված էր: Հավաքած տվյալները յուրաքանչյուր հարցազրուցավար ուղղակիորեն էլեկտրոնային միջոցներով յուրաքանչյուր ժամը մեկ փոխանցել է Երևան` հետազոտական կազմի կենտրոնական գրասենյակ, որտեղ 5 փորձագետներից բաղկացած թիմը դրանք հաշվարկել և վերլուծել է հատուկ մշակված ծրագրով:

Հարցումն անցկացնելու համար ընտրվել է ընտրատեղամասից հեռացող յուրաքանչյուր 7-րդ ընտրողը:

Exit Poll-ի արդյունքները ցույց են տալիս, որ 2013թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին հայ ընտրողները քվեարկել են այսպես.

Սերժ Սարգսյան 58
Րաֆֆի Հովհաննիսյան 32
Հրանտ Բագրատյան 3
Պարույր Հայրիկյան 3
Անդրիաս Ղուկասյան 1
Արման Մելիքյան 1
Վարդան Սեդրակյան 1
Փչացրած քվեաթերթիկ 1

Արմնյուզ հեռուստաընկերությունն այս ծրագիրն իրականացնում է Baltic Surveys/The Gallup Organization-ի և Հայկական Սոցիոլոգիական Ասոցիացիայի հետ: Gallup-ը համաշխարհային հեղինակավոր և ճանաչված ընկերություն է: Հայաստանում աշխատելու հարցում Baltic Surveys/The Gallup Organization-ն ամենափորձառուն է: Այն ՀՀ-ում 2005-ից մինչև այսօր ՀՍԱ-ի հետ իրականացրել է 18 ծրագիր:

Դիտվել է 820 անգամ:
Print Friendly

Leave a Reply