«Գտա ամուսնուս՝ մերկ, ակողնում…իր մոր հետ»

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Իրավունք, Շաբաթվա լուր | | December 13, 2012 15:28

«Երանի շուտ իմանայի, որ այդ ընտանիքում բարոյականությունից հեռու հոգեկան հիվանդներ են ապրում… Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ ուժ է տվել այդ 5 ամիսները դիմակայելու…

Մի քանի տարի ընկերություն եմ արել նրա հետ: Ճիշտ է՝ վիճաբանություններ եղել են, սակայն ոչ մի անգամ նրանք ցույց չեն տվել իրենց իսկական դեմքը: Անգամ ընտանիքներով էինք սկսել մոտիկություն անել: Մի օր էլ հյուր գնացի, սակայն ինձ չթողեցին տուն վերադառնալ` հայտնելով, որ արդեն իրենց ընտանիքի անդամն եմ: Հայրս դեմ էր դրան, հորդորում էր քաղաքակիրթ ձևով մոտենալ հարցին, սպասել ուսմանս ավարտին և հետո ամուսնանալ: Նրանք վստահեցրին, որ ամուսնությունն իմ ուսմանը չի խանգարի, իսկ ես ամոթից համաձայնեցի ու մնացի: Միայն մի ամիս վայելեցի ամուսնությունս: Այնուհետև ընտանիքի անդամները` ամուսինս, սկեսուրս, հետո էլ սկեսրայրս, սկսեցին իրենց իրական դեմքը ցույց տալ:

Ամուսինս հնազանդվում էր մորը, անգամ մեր ամուսնական հարաբերությունները քննարկում նրա հետ:

Ամենասարսափելին այն էր, երբ իմացա, որ սկեսուրս իմ կերակրի մեջ ինչ-որ բան է լցնում՝ երևի նրա համար, որ չհղիանամ կամ էլ վիժեմ: Ես այդ ամենը հասկանալով` գրեթե բան չէի ուտում: Դրանում համոզվեցի, երբ տատիկս ինձ տեսակցելու համար հյուր էր եկել ու սխալմամբ խմել ինձ համար նախատեսված սուրճը: Պարզվեց, որ թունավորվել էր …

Մայրս, ապշած  այդ ամենից, հավաքեց իրերս ու ինձ հանեց այդ դժոխքից:

Որոշ ժամանակ անց ամուսինս վերադարձավ ու հորդորեց` երես թեքեմ ծնողներիցս ու միանամ իրեն: Ես մերժեցի, սակայն երեկոյան ուղեղս մթագնել էր, վիճեցի մորս հետ ու դուրս եկա տնից: Երբ գնացի իրենց տուն, տեսա՝ դուռը բաց է: Մտածեցի, որ ինձ է սպասում: Սակայն, երբ ներս մտա, անկողնում գտա մերկ ամուսնուս ու իր մորը…Ոչինչ գրեթե չեմ հիշում, միայն հիշում եմ, որ տան իրերն էի ջարդում, հետո մայրս եկավ ու ինձ տարավ: Ականջներումս մնացել է սկեսուրիս խոսքերը. «Բա ինչ էիր ուզում, կինը դու ես, չես բավարարում, ես պետք ա բավարարեմ էլի…»:

Հոգեբանական սեանսներն ավարտելուց հետո ես ինձ արդեն վերագտել եմ, գիտեմ, որ իմ կյանքը դեռ առջևում է. սա ուղղակի փորձություն էր` հասկանալու, որ ես ուժեղ եմ, ու որ կյանքում ինձ այսուհետ հաջողություններ են սպասվում: Շուտով ընտանիքով կմեկնենք Մոսկվա` հայրիկիս մոտ: Վստահ եմ, որ հեշտությամբ աշխատանք ու նոր, հաջողություններով լի կյանք կգտնեմ…»

Պատմությունը տրամադրել է 

«Կանանց իրավունքների կենտրոն»

հասարակական կազմակերպությունը

 
Դիտվել է 2548 անգամ:
Print Friendly

Leave a Reply