Հայ խաղաղապահները որոշ ընդմիջումից հետո դարձյալ կմեկնեն Կոսովո

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 4, 2012 15:38

Հուլիսի 6-ին «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիրում տեղի կունենա ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի Կոսովո գործուղվող ստորաբաժանման ճանապարհման հանդիսավոր արարողությունը:

Ինչպես «Փաստինֆո» գործակալությանը հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կոսովո կմեկնի հայ խաղաղապահների 35 հոգուց բաղկացած ստորաբաժանումը: Հայ խաղաղապահները տեղակայվելու են Ուրոշեվաց քաղաքի մերձակայքում գտնվող ԱՄՆ «Բոնդսթիլ» ռազմակայանում և վեցամսյա ռոտացիոն հիմունքներով խաղաղապահ առաքելություն կիրականացնեն «Արևելք» բազմազգ մարտական խմբի պատասխանատվության գոտում:

Հայ խաղաղապահները պատասխանատու կլինեն պարեկային ծառայության իրականացման, անցակետերի անվտանգության ապահովման, զանգվածային անկարգությունների, ամբոխների կառավարման ու պահակախմբերի ուղեկցման համար:

Նշենք, որ 2004 թ.-ին Հայաստանը միացել է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությանը Կոսովոյում: Հայաստանի և Հունաստանի միջև Կոսովոյի ուժերի գործողությունների շրջանակներում ՀՀ զինված ուժերի հրաձգային դասակը Կոսովոյում Հունաստանի զինված ուժերի գումարտակի կազմում ներգրավելու վերաբերյալ 2003թ.-ի սեպտեմբերի 3-ի փոխըմբռնման հուշագրի և դրանում 2007թ.-ի դեկտեմբերի 19-ին ու 2008թ.-ի հունվարի 21-ին ստորագրված փոփոխությունների արձանագրության հիման վրա հայ խաղաղապահների դասակն ընդգրկված էր հունական խաղաղապահ գումարտակի կազմում: Ըստ այդմ` առաքելության շրջանակներում ՀՀ ԶՈՒ դասակի անմիջական ղեկավարությունն իրականացվում էր հունական գումարտակի հրամանատարության կողմից:

Կոսովոյի առաքելությանը մասնակցող հայկական խաղաղապահ ստորաբաժանումը 2012թ.-ի փետրվար ամսին ժամանակավորապես դուրս էր բերվել Կոսովոյից` առաքելությանը մասնակցող ուժերի կրճատման պատճառով: «Արևելք» բազմազգ մարտական խմբի պատասխանատվության գոտում հայ խաղապահների առաքելության վերսկսման վերաբերյալ ամերիկյան կողմի հետ ստորագրվել է փոխըմբռնման հուշագ

Դիտվել է 570 անգամ:
Print Friendly

Leave a Reply