Հայաստանի արտգործնախարարը մասնակցել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | May 15, 2012 12:09Մայիսի 15-ին Մոսկվայում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Հավաքական անվտանգության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին:
Նախարարների հանդիպման օրակարգում էին Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման քսանամյակին եւ ՀԱՊԿ տասնամյակին նվիրված Հավաքական անվտանգության խորհրդի` մայիսի 15-ին կայանալիք հոբելյանական նստաշրջանին ներկայացվելիք հարցերը:
ՀԱՊԿ արտգործնախարարներն անդրադարձան միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ կազմակերպության մասնակից պետությունների դիրքորոշումների համադրմանն առնչվող հարցերի: