Ալեքսանդր Արզումանյան. «Ինչու՞ Մարտի 1-ին Սփյուռքը լռեց, իսկ հիմա՝ ոչ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 8, 2009 14:08

Ալեքսանդր ԱրզումանյանԱյսօր հրավիրած ասուլիսում նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն ասաց, որ եթե ժողովրդի ճնշումներին ենթարկվելով՝ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարվի նախաստորագրված արձանագրությունը վավերացնել, ապա կվճարի իր աթոռով:

Արզումանյանի համոզմամբ` անկախ քաղաքական զարգացումներից, նախագահը կհեռանա մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը: Նրա կարծիքով` անընդունելի է Սփյուռքի, անկախ իր էթնիկ վիճակից, միջամտությունը Հայաստանի ներքին կյանքին: Ըստ նրա՝ անընդունելի է նաև փաստը, որ Ցեղասպանության հարցում անտեսում են Սփյուռքին, քանի որ նրա առկայությունը Ցեղասպանության հետևանք է:

«Անընդունելի եմ համարում նաև հայ-թուրքական հարաբերությունների հարցում արտաքին ճնշումները Հայաստանի նկատմամբ,-ասաց նա,- իսկ Թուրքիայի վրա ճնշումներ լինում են, թե ոչ, ինձ բոլորովին չի հետաքրքրում»:

Անդրադառնալով նախագահի ու Սփյուռքի միջև տեղի ունեցած բախումներին` նա ասաց, որ իր համար ցավալի է, որ Մարտի 1-ի դեպքերի ժամանակ Սփյուռքը ոչ մի կերպ չարձագանքեց, փոխարենը հիմա ցույցեր է  անում:

Արզումանյանն «Անկախ»-ի հարցին, թե ի՞նչ լուծում կտար հայ-թուրքական հարաբերություններին, եթե հիմա լիներ արգործնախարար, ասաց, որ հարցին կպատասխանի միայն այն ժամանակ, եթե կրկին արգործնախարար լինի: Իսկ արգործնախարարներ Նալբանդյանի և Օսկանյանի վարած քաղաքականությունը չցանկացավ մեկնաբանել` նշելով, որ չի սիրում գնահատականեր տալ:

Դիտվել է 1458 անգամ:
Print Friendly

Leave a Reply