ԿԸՀ-ն մերժեց, ԸԸՀ-ն գրանցեց. Ճոյտի ոդիսականը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 30, 2012 11:54

Արմավիրի մարզի մի հատվածն ընդգրկող թիվ 19 ընտրատարածքում մարտի 29-ին գրանցել են առաջադրված բոլոր թեկնածուներին: Դրանք են` ինքնաառաջադրված Թոռնիկ Գևորգյանը, ՀՀԿ-ական, բայց ինքնաառաջադրված Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը` նույն ինքը` Ճոյտը, Հակոբ Վարշամի Հակոբյանը` դարձյալ ՀՀԿ-ից, բայց ինքնաառաջադրված, ԱԺ պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանը, որին պաշտպանելու է ՀՀԿ-ն և անկուսակցական Սրագիս Քոչարյանը:

Ճոյտն ընդդիմանում էր Սեյրան Սարոյանի գրանցմանը և դիմում էր ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով` խնդրելով չգրանցել թեկնածու Սեյրան Սարոյանին, քանի որ վերջինը Հայաստանում վերջին հինգ տարիներին մշտապես չի բնակվել:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 24-ին կայացած արտահերթ նիստում մերժել էր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) դիմումի քննարկումը, այն պատճառաբանությամբ, որ այդ բովանդակությամբ դիմումների մասին որոշում կայացնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը:

Այդուհանդերձ, Սեյրան Սարոյանն այս պահին համարվում է գրանցված թեկնածու, և փաստորեն այս փուլում Ճոյտի ոդիսականը անհաջող ավարտ ունեցավ:

Panorama.am

Դիտվել է 1283 անգամ:
Print Friendly

Leave a Reply