Ձերբակալվել է ավագ քննիչ, ոստիկանության մայոր Բաբկեն Մարտոյանը

Օրվա լուր | | September 24, 2009 17:32

Երեկ Ազգային անվտանգության ծառայության մարմինները  ձերբակալվել են ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի կարևորագույն գործերով ավագ քննիչ, ոստիկանության մայոր Բաբկեն Մարտոյանին:

Մարտոյանը չարաշահել է իր պաշտոնական լիազորություններն ու ստիպել սուտ ցուցմունքներ տալ առևանգված, զենքի սպառնալիքով խոշտանգումների ենթարկված քաղաքացիներ Ա. Ավագյանի և Ռ. Բասմաջյանին: Քննիչն այսկերպ փորձել է խեղաթյուրել ու կոծկել իր վարույթում գտնվող ծանր հանցագործության իրական հանգամանքներն ու  ապացույցները:

Համաձայն սուտ ցուցմունքների`Մարտոյանը մեղադրյալների արարքներն առավել մեղմ պատիժ նախատեսող հոդվածներով է որակել, ինչի արդյունքում հանցագործները համաներմամբ ազատ են արձակվել:

Կայացած դատավճիռը բեկանելու նպատակով ՀՀ Գլխավոր դատախազը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:

Դիտվել է 1320 անգամ:
Print Friendly

Leave a Reply