Դեսպան Կարմիրշալյանի հանդիպումը Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբերի անդամների հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | November 22, 2011 14:41

ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը Հայաստանի դեսպանությունում հանդիպում ունեցավ Արգենտինայի Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատում եւ Սենատում վերջերս ձեւավորված Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբերի անդամների հետ: Հանդիպմանը ներկա էին Սենատի արգենտինա-հայկական բարեկամական խմբի ղեկավար,  սենատոր Լիլիանա Նեգրե դե Ալոնսոն, Պատգամավորների պալատի արգենտինա-հայկական բարեկամական խմբի ղեկավար Ռիկարդո Մանսուրը, պատգամավորներ Միգել Անխել Բարրիոսը եւ Խոսե Արբոն:

ՀՀ դեսպանը շնորհավորեց արգենտինացի խորհրդարանականներին Հայաստանի հետ բարեկամական խմբերի ստեղծման կապակցությամբ եւ համոզմունք հայտնեց, որ նրանց գործունեությունը կնպաստի միջխորհրդարանական կապերի առավել զարգացմանն ու   երկու երկրների միջեւ փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը:

Լիլիանա Նեգրե դե Ալոնսոն եւ Ռիկարդո Մանսուրն ընդգծեցին իրենց պատրաստակամությունն անելու ամեն հնարավորը արգենտինա-հայկական բարեկամության եւ  համագործակցության խորացման համար եւ հույս հայտնեցին, որ մոտ ապագայում կկարողանան գործնական կապեր հաստատել իրենց հայ գործընկերների հետ:

Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանի կողմից հանգամանորեն ներկայացվեց ԼՂՀ հիմնախնդիրը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացը:

 

 

 

Դիտվել է 757 անգամ:
Print Friendly

Leave a Reply