Պաշտոնների փոխանակում. Մինասյանը`պետեկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, Չիլինգարյանը` ԿԲ խորհրդի անդամ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 4, 2009 11:59

Կարինե Մինասյան

Նախագահ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի հրամանագրով Կարինե Մինասյանն ազատվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնից և վարչապետի որոշմամբ նշանակվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ:

Ահարոն Չիլինգարյան

Նախագահի նույն օրն ստորագրած մեկ այլ հրամանագրով մինչեւ 2012 թվականի օգոստոսի 4-ը պաշտոնավարման ժամկետով ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ է նշանակվել Ահարոն Չիլինգարյանը, ով այս աշխատանքին անցնելու համար ազատվել է պետեկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից:

Դիտվել է 3325 անգամ:
Print Friendly

Leave a Reply