ՀՀ նախագահը Ստրասբուրգում հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | June 22, 2011 14:04

Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քիչ առաջ ժամանել է Եվրոպայի խորհրդի գլխավոր մասնաշենք: Այս մասին հայտնում է «Panorama.am»-ի թղթակիցը:

ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն ՀՀ նախագահին դիմավորել է մուտքի մոտ, այնուհետև նախագահին ուղեկցել ԵԽԽՎ նախագահի գրասենյակ:

Մինչ այդ նախագահ Սերժ Սարգսյանը` Մևլութ Չավուշօղլուի ուղեկցությամբ, ողջունել է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամներին, և գրառում կատարել պատվավոր հյուրերի «Ոսկե» գրքում:

Նշենք, որ ԵԽ մի շարք պաշտոնատար անձանց հետ հանդիպումներից բացի ՀՀ նախագահն այսօր մասնակցելու է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստին, որտեղ նաև ելույթ է ունենալու:

 

Դիտվել է 1188 անգամ:
Print Friendly

Leave a Reply