Արմեն Եգանյանը նշանակվել է Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | | May 30, 2011 12:51

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Եգանյանը նշանակվել է Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Օտտավա):

Կենսագրական տվյալներ

Ծննդյան թիվ, վայր 26.06.1968թ., ք. Թբիլիսի

Կրթություն, 1985-1992                 Լենինգրադի պետական համալսարանի պատմության

Ֆակուլտետ, ԵՊՀ պատմության ֆակուլտետ

Աշխատանքային գործունեություն

1995-1996թթ.                         ՀՀ ԱԳՆ հյուպատոսա-իրավական բաժնի կցորդ

1996-1997թթ.                         ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի

3-րդ քարտուղար

1997-2000թթ.                         ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության 3-րդ քարտուղար

2000թ.                                     ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության իրավական

բաժնի 1-ին քարտուղար

2000-2002թթ.                                    ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության արտոնագրային բաժնի վարիչ

2002-2003թթ.                                    ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության

2003-2006թթ.                                    ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության խորհրդական

2007-2011թթ.                                    ՀՀ ԱԳՆ Ամերիկայի վարչության պետ

2011թ. մայիսի 30-ին                      ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Կանադայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

Խրախուսանքներ և պարգևատրումներ

2009թ.                                                ՀՀ ԱԳՆ շնորհակալագիր <<Երկարատև և բարեխիղճ աշխատանքի համար>>

Օտար լեզուների իմացություն

Անգլերեն, ռուսերեն

 

Ընտանեկան կարգավիճակ

Ամուսնացած է, ունի երեք որդի

 

Դիտվել է 963 անգամ:
Print Friendly

Leave a Reply