Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է մասնավոր այցով Հայաստանում գտնվող Ռումինիայի Սենատի նախագահ Միրչա Ջոանային,

Պաշտոնական, Օրվա լուր | | May 21, 2011 18:26

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է մասնավոր այցով Հայաստանում գտնվող Ռումինիայի Սենատի նախագահ Միրչա Ջոանային, ով մեր երկիր է ժամանել Ռումինիայի ազգային օլիմպիական կոմիտեի և Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ Հակոբ Կիրմիզյանի 80-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով:

Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-ռումինական հարաբերությունների ներկա վիճակին և զարգացման հեռանկարներին: Փոխադարձ ցանկություն է հայտնվել տարբեր ոլորտներում խորացնել համագործակցությունն ու ամրապնդել երկկողմ կապերը: Ռումինիայի Սենատի նախագահը նշել է, որ ռումիանահայերը մեծ ներգրավվածություն ունեն Ռումինիայի հասարակական-քաղաքական կյանքում և իրենց ներդրումն են բերում երկրի զարգացման գործին: Միրչա Ջոանայի խոսքով, Ռումինիայում մեծ հարգանք են տածում և ջերմ զգացմունքներ ունեն Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ:

 

 

Դիտվել է 1051 անգամ:
Print Friendly

Leave a Reply