Ներկայացուցչական կազմով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 5, 2011 15:03

Ապրիլի 12-ին ժամը 16-ին Երևանի մարզահամերգային համալիրում մեկնարկելիք ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի սահմանած մրցանակների խաղարկության բռնցքամարտի միջազգային մրցաշարին Հայաստանի ներկայացուցիչներից բացի կմասնակցեն Ուկրաինայի, Անգլիայի, Իռլանդիայի, Իսպանիայի, Գամբիայի, Թունիսի, Իրանի , Վրաստանի, Իսրայելի, Գվինեայի, Տաջիկստանի, Հնդկաստանի, Ղազախստանի, Մոնղոլիայի, Չեխիայի, Մոլդովայի, Տրինիդատ և Տոբագոյի, Ռուսաստանի, Հունաստանի, Ուզբեկստանի, Բուլղարիայի ներկայացուցիչները: Հայաստանից ռինգ դուրս կգա շուրջ չորս տասնյակ բռնցքամարտիկ: Սա մեր բռնցքամարտիկների համար նախապատրաստական փուլ է հունիսի 16-26-ը Թուրքիայի Անկարա քաղաքում կայանլիք Եվրոպայի առաջնությունից առաջ: Հավելենք, որ նախարդ տարի առաջին անգամ մեր երկրում կազմակերպված այս ստուգատեսի պարգևների կեսից ավելին բաժին էին հասել Հայաստանի  ներկայացուցիչներին:

Դիտվել է 998 անգամ:
Print Friendly

Leave a Reply