Խորեն Գևորը կդառնա՞ չեմպիոն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 5, 2011 13:16

Մարտի 9-ին Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի մարզապալատի ռինգում  Խորեն Գևորն ուժերը կչափի WBO վարկածով միջին երկրորդ քաշային կարգի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի հետ: Սկզբում նախատեսվում էր, որ վերջինս միավորիչ մրցամարտում կմրցի WBA վարկածով չեմպիոն Դմիտրի Սարտիսոնի  հետ: Բայց Դմիտրին մի քանի օր առաջ վնասվածք է ստացել և հրաժարվել է հանդիպում անցկացնելուց: Իսկ Խորենը ապրիլի 16-ին պետք է ռինգում հանդիպեր միջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Մեթյու Մակլինի հետ: Բայց այդ մրցամարտն էլ հետաձգվել էր: Հավելենք, որ Գևորը նախկինում երկու անգամ միջին քաշային կարգում, մեկ անգամ միջին երկրորդ քաշային կարգում փորձել է նվաճել չեմպիոնի տիտղոսը, բայց անհաջողության է մատնվել:

Դիտվել է 1059 անգամ:
Print Friendly

Leave a Reply