Արդարությունը վերականգնվեց

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 10, 2011 17:20

Վերջապես, Երևանի պատանի բռնցքամարտիկների դպրոցը կոչվեց նրա հիմնադրի` բռնցքամարտի օլիմպիական խաղերի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի անունով: Ի դեպ, այս մարզօջախը գոյություն ունի 1959-ից: Եվ այդ ընթացքում ժողովուրդն այն կոչում էր Ենգիբարյանի անունով, սակայն պաշտոնապես այդ ամենը չէր օրինական ուժ ստանում: 1994-ից հանրածանոթ բռնցքամարտիկը բնակվում է  ԱՄՆ-ում: Թերևս, այդ էր պատճառը նաև, որ այս հարցը մոռացության էր մատնվել: Եվ ահա, այսօր արդարությունը վերականգնվեց: Բռնցքամարտի դպրոցը այսուհետ կկոչվի Վլադիմիր Ենգիբարյանի անունուվ: Այսօր այդ առիթով մարզօջախում կազմակերպված հանդիսությանը ներկա էր նաև 79-րդ գարունը թևակոխած բռնցքամարտիկը: Նա շնորհակալական խոսք ասաց: Ելույթներ ունեցան նաև ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, պատանի բռնցքամարտիկների դպրոցի տնօրեն Սուրեն Ղազարյանը: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը, փոխնախարարներ Սամվել Խաչատրյանը, Խաչիկ Ասրյանը:

Դիտվել է 1185 անգամ:
Print Friendly

Leave a Reply