Ծաղկազարդը՝ Արարատում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 25, 2013 12:08

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Արարատի մարզային կենտրոնի և Արարատյան Հայրապետական Թեմի սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու նախաձեռնությամբ մարտի 23-ին կազմակերպվեց Ծաղկազարդի տոնին նվիրված հոգևոր միջոցառում: Նախաձեռնության նպատակն էր ամրապնդել Հայ Առաքելական Եկեղեցի-երիտասարդություն կապը, նպաստել երիտասարդների քրիստոնեական հոգևոր արժեհամակարգի ձևավորմանը:
Միջոցառման ընտրված ձևաչափը միտում ուներ անմիջականորեն երիտասարդներին մասնակիցը դարձնել եկեղեցական տոնի խորհրդին հենց եկեղեցում: Արարատի մարզի տարբեր կրթական հաստատություններ ու համայնքներ ներկայացնող երիտասարդներին սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում դիմավորեց քահանա Տեր Եփրեմ Հարությունյանը, ով ամենայն մանրամասնությամբ մեկնաբանեց Ծաղկազարդ տոնի խորհուրդը և պատասխանեց երիտասարդներին հուզող հարցերին: Այնուհետև Տեր Եփրեմը ներկաներին հրավիրեց մասնակիցը դառնալու ժամերգության, որին հաջորդեց եկեղեցու բակում ուռենու ճյուղերից գլխի պսակներ պատրաստելու արարողությունը: Հյուսած պսակները կիրակի օրվա Ծաղկազարդի պատարագին օրհնվեցին և բաժանվեցին ներկա երիտասարդներին:

Դիտվել է 511 անգամ:
Print Friendly

Leave a Reply